برای مشاوره سریع میتوانید روی لینکهای واتساپ مشاوران ما کلیک فرمایید و یا با ایمیل موسسه مکاتبه نمائید info@shayeganlawfirm.com

گفتگو در واتساپ
Close and go back to page

ازدواج اتباع ایران و ارمنستان

Իրանի ու Հայաստանի Քաղաքացիներրի Միջև

Խառն Ամուսնութիւններ

    Այսօրւայ պայմաններում օրեցօր աճում է միջազգային բնոյթ կրող հարաբերութիւննէրի թիւը, որոնց բերումով նաև բարձրանում է նման հարաբերութիւնների իրաւական խնդիրների թիւը, ու երբեմն առաջանումեն նոր խնդիրներ: Միջազգային բնոյթ կրող հարաբերութիւնները, այն հարաբերութիւններն են որոնց կողմերի քաղաքացիութեան, բնակավայրի, պայմանագրի ստորագրման կամ գործադրման վայրի և նման տարբերութիւնների բերումով, հարցը կարող է ենթակայ լինել մէկից աւելի երկրների օրենքի: Բնականաբար նման հարաբերութիւնները աւելի բազմաթիւեն հարևան երկրների քաղաքացիների միջև, որոնց շարանում նաև Իրանցի ու Հայաստանի քաղաքացիների միջև հարաբերութիւնները

    Վերջին տարիներին նկատելի է որ տեղի են ունենում խառն ամուսնութիւններ Իրանի ու Հայաստանի քաղաքացիների միջև, որոնց մէջ մշակութային, կենցաղային, կրոնական և այլ տարբերութիւնների պատճառով առաջանումեն դժւարութիւններ ու տարբեր մակարդակի տարաձայնութիւններ որոնք երբեմն կարիք ունեն իրաւական միջամտութեան և դատական միջոցների կիրառման

    Եթէ ցանկանումենք որ ցանկացած հարաբերութեան մէջ առաջացած տարաձայնութիւնը լուծւի հնարաւորինս նպաստաւոր պայմաններում ու հանգի ցանկալի արդիւնքների, անհրաժեշտ է որ նախքան հարաբերութեան մէջ մտնել կամ գործարք կատարելը, քննարկել տւեալ հարաբերէութեան տեսակին առընչւող իրաւական խնդիրներն ու հաւանական տարակարծութիւնները լուծելու տարբերակները: Վերը նշւածից չեն բացառւում նաև ամուսնական հարաբերութիւնները, որոնց մէջ իրենց բնոյթից ելնելով, աւելի քիչեն կատարւում նման քննարկումներ ու արդիւնքում զոյկերին կանգնեցնում ոչ ցանկալի կացութեան առջև

    Այս կարճ գրութեան մէջ առիթը չկայ խօսելու խառն ամուսնութիւնների դրական ու բացասական կողմերի ու “պիտի-ների ու չպիտի-ների մասին, ու միայն կզբաղւենք խառն ամուսնութիւնների որոշ իրաւական հարցերով: Ու նաև քանի ու նման հարաբերութիւններում առաջացած դժւարութիւնները ընդհանրապէս առնչւում էն Հայատանցի կանանց որոնք ամուսնանում են Իրանցի տղամարդկանց հետ, կկենրոնանանք այտ հարաբերութիւնների վրայ

    Պէտք է նկատի առնել որ ամեն երկիր ունի իր առանձին որէնքը՝ ամուսնութեան ու դրան կապւող տարաձայնութիւնների մասին, սակայն երբեմն ամուսնութեան բերումով փոխւում է ենթակային իշխող օրէնքը ու դրա արդիւնքում քաղաքացու երկրի օրէնքը հնարաւորութիւնը չի ունենում պաշտպանելու իրեն ենթակայ անձին

    Ըստ Իրանի քաղաքացիական օրէնքի, եթէ ոչ Իրանցի կինը ամուսնանում է Իրանցի տղամարդու հետ, կինը, ինքնստինքեան ձեռք է բերում Իրանի քաղաքացիութիւն ու համարւում է Իրանցի ու ըստ Իրանի որէնքի, իր բոլոր հարաբերութիւններում ենթակայ են Իրանի օրէնսդրութեանը: Տւեալ անձը պահելով իր օրիգինալ՝ Հայաստանի քաղաքացիութիւնը, նաև ենթակայ է Հայաստանի օրէնքներին ու իրեն կապւող իրաւական ու դատական հարցերը լուծւումեն՝ պարագայաբար Հայաստանի կամ Իրանի որէնքով՝ կախւած դրանից թէ տարաձայնութեան հանգած հարաբերութիւնը ինչ տեսակ հարաբերութիւն է ու որ երկրի դատարանն է զբաղւում այդ հարցով

        Ընդհանրապէս ամուսնական հարցերում՝ ընտանիքը ենթակայ է այն երկրի օրէնքին որի քաղաքացին է ամուսինը ու վերը նշւած կարգավիճակում երբ կինը նաև Իրանի քաղաքացիութիւն է ստացել, բնականաբար բոլոր հարցերը Իրանում քննարկւելու էն Իրանի օրէնքներով

    Հարկ է նշել որ երբ Իրանի քաղաքացին ունի նաև երկրորդ քաղաքացիութիւն, անկախ այն հարցից թէ որն է աւելի շուտ ձեռք բերւել կամ թէ որն է հարցին ենթակայ անձի օրիգինալ քաղաքացիութիւնը, իրանական օրենքը անտեսում է անձի ոչ իրանական քաղաքացիութիւնը ու նրա հետ վարւում  որպես նոռմալ իրանցի: Ուրեմն նման պարագաներում, ընտանեկան բոլոր հարցերը, թէ զոյկերի և թէ նրանց միասնական զաւակների կապակցութեամբ, կարգաւորւում են Իրանի օրէնսդրութեամբ: Այդ հարցերից են համարւում հիմնականում անձնական իրաւունքներին կապւող հարցերը, որոնցիցեն ընտանիքի անդամների միջև նիւթական պարտաւորութիւնները, ժառանգութիւնը, զաւակների խնամակալութիւնը, կտակը և ամուսնալուծութիւնը

    Ամուսնալուծութիւնը, և իմասնաւորի, ապահարզանը այն հարցէրից է որին կապւող օրէնքները՝ Հայատանում և Իրանում, ունեն հիմնական տարբերութիւններ: Պէտք է նկատի առնել որ ըստ Իրանի քաղացիական որէնքի, ամուսնացած տղամարդը ցանկացած պահին կարող է դիմել դատարան՝ ապահարզանի պահանջով, իսկ կնոջ համար կան սահմանափակումներ և նա հնարաւորութիւնը չունի հեշտութեամ ապահարզան ստանալ

    Կնոջ կողմից ապահարզանի դիմումն ընդունւում է երբ՝

ա- Ամուսնութեան պայմանագրում (վկասյագրում) ամուսնու համար նախատեսւած են պայմաններ կամ պարտաւորութիւններ, որոնց խախտման պարագային կինը լիազորւում է ամուսնու անունից դիմել ապահարզանի

բ- Երբ ամուսինը չի կատարում իր ամունական կարգավիճակից բխող, նիւթական պարտաւորութիւնները և հնարաւոր չէ դատարանի միջոցով պարտադրել այն

գ- Երբ ամուսնական հարաբերութեան շարունակումը կնոջ համար ստեղծում է դժւարութիւններ ու բարդութիւններ: Նշւած պարագան կարող է թւալ բաւականին դիւրին նախապայման, ապահարզան ստանալու համար բայց պէտք է նկատի առնել որ դժւապութիւնների ու բարդութիւնների տէսակի ու սահմանների վերծանումը մնում է դատարանին ու այն ինչ մի երկրում կարող է համարւել անընդունելի և անհանդուրժելի բարդութիւն, միւս երկրում կարող է համարւի անկարևոր և ընդհանրացած տարայաձնութիւն

    Վերում նշւածը ընդհանուր և համառօտ բացատրութիւն է Իրանի ու Հայաստանի քաղաքացիների միջև խառը ամուսնութիւնների մասին, որից որոշ պարագաներում բացառւում է այն ամուսնութիւնները որ տեղի են ունենում Հայաստանի քաղաքացու և Իրանի կրօնական փոքրամասնութեանը պատկանող, հիմնականում Հայ- քրիստօնեայ, քաղաքացու միջև: Իրանում կրօնական փոքրամասնութիւնները, իրենց անձնական իրաւունքների առումով ենթակայ են իրենց կրօնով սահմանւած որէնքներին (որոնք տարբերւում են Իսլամական օրէնքներից) սակայն  քաղաքացիական դատավարութեան օրենքների առումով պարտաւոր են առաջնորդւել երկրի օրենքներով

    Վերը նշւած գրութիւնը բնականաբար չի անդրադառնում խառն ամուսնութիւններին կապւող բոլոր ծալքերին ու մանրամասնութիւններին ու միայն զգուշացնում է նման ամուսնութիւններ ցանկացողներին որ երկու երկրների միջև առկայ, օրինական, կենցաղային ու մշակութային տարբերութիւնները կարող են առաջացնել բարդութիւններ ու եթէ ցանկանում ենք որ խուսափենք անախորժ անակնկալներից և սպասելիք ունենք որ հաւանական բարդութիւններն ու տարաձայնութիւնները լուծւեն օրենքով ու դատական համակարգով, անհրաժեշտ է որ միջազգային բնոյթ կրող ցանկացած հարաբերութեան մէջ մտնելուց առաջ, քննարկել մեր ապագայ իրաւասութիւններն  ու պարտաւորութիւնները

Արա Ջահանի

Իրաւաբան

اشتراک گذاری:

ارتباط با ما

 

  • نشانی دفتر مرکزی : تهران، خیابان کریمخان زند، نبش خیابان سپهبد قرنی، جنب بانک تجارت، پلاک ۱۹۶ طبقه چهارم غربی

  • این آدرس ایمیل توسط spambots حفاظت می شود. برای دیدن شما نیاز به جاوا اسکریپت دارید

  • خط ویژه : ۸۸۴۹۰۵۶۳

عضویت در خبرنامه

برای دریافت تازه های موسسه حقوقی بین المللی منشور شایگان در خبرنامه عضو شوید.


watsapptelegraminstagram